Zark Foundation

Հարություն Սինանյան

Հարություն Սինանյան

Ջութակահար, կոմպոզիտոր

6 սեպտեմբեր, 1872 - 24 սեպտեմբեր, 1939

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է Սինանյան երաժշտական տոհմի ներկայացուցիչ, Գրիգոր Սինանյանի որդին: Բեղուն գործունեություն է ծավալել իբրև ջութակահար, դաշնակահար, երգեհոնահար, կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական-հասարակական գործիչ։ Եղել է հոր սկզբնավորած գործի եռանդուն շարունակողը, «Սինանյան նվագախմբի» հաջորդ ղեկավարն ու դիրիժորը։ Որպես ջութակահար հանդես է եկել ոչ միայն Թուրքիայում, այլև Եգիպտոսում, Անգլիայում, Ֆրանսիայում։ Եղել է Տիգրան Չուխաճյանիաշակերտն ու նրա ստեղծագործական սկզբունքների շարունակողը։ Նրա մոտ որոշիչը ազգային և արևելյան մեղեդիակառուցումը եվրոպական դասական ներդաշնակության օրենքներին համակցելն էր։ Նրա ստեղծագործության համար էական նշանակություն է ունեցել ծանոթությունը Կոմիտասի հեւո, որին նվիրել է իր «Ազգային երգեր»-ը և «Մեսրոպյան քայլերգը»։ Գրել է նաև «Մեծ ֆանտազիա ջութակի համար», «Մխիթար քայլերգ», «Միրաքյան քայլերգ», «Արիք հայկազունք» և այլ բազմաթիվ պիեսներ ջութակի, դաշնամուրի, մանդոլինի համար։ 1926թ. ընտրվել է Կ.Պոլսի երաժշտական խորհրդի պատվավոր անդամ։ Եղել է նաև «Հայկական արվեստի տան» հիմնադիրներից։ Դասավանդել է Կ.Պոլսի տարբեր վարժարաններում, հեղինակել է մանկավարժական-մեթոդական հոդվածներ։ Մահացել է Ստամբուլում: