Ծնվել է Իրանի Բուշեհր քաղաքում: 1919թ. տեղափոխվել է Հնդկաստան, որտեղ սովորել է Բոմբեյի անգլիական բարձրագույն դպրոցում: 1926թ. եղել է Իտալիայում և Անգլիայում, իսկ 1927թ. հաստատվել է Ֆրանսիայում, նախ Փարիզում, ապա Պրովանս քաղաքում: Հեղինակել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Օրերի Իմաստութիւնը», «Բանաստեղծութեամբ», որոնք տպագրվել են 1935թ. և վերահրատարակվել Հայաստանում (1988թ.) և Լիբանանում (1974թ.): 1930թ-ից եղել է Ֆրանսիայի Հայ գրողների ընկերակցության անդամ: Մահացել է Ֆրանսիայի Պրովանս քաղաքում: