Zark Foundation

Հեկտոր Ռշտունի

Հեկտոր Ռշտունի

Գրականագետ, գրաքննադատ

29 նոյեմբեր, 1915 - 28 մայիս, 1998

Ծնվել է Հայաստանի Ոսկեվազ գյուղում (այժմ՝ Արագածոտնի մարզում): 1937թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1949թ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1937թ-ից դասավանդել է Երևանի տարբեր ինստիտուտներում, 1949-61թթ՝ Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ինստիտուտում, 1961-98թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Նրա աշխատությունները նվիրված են հայ դասական, հատկապես արևմտահայ բանաստեղծների ստեղծագործություններին, հայ նորագույն գրականության պատմությանը և պոեզիայի գեղագիտական հարցերին: հրատարակվել են նրա «Գեղամ Սարյան» (1958թ.), «Դանիել Վարուժան» (1961թ.), «Սիամանթո» (1970թ.), «Միսաք Մեծարենց» (1986թ.) գրքերը։ Պատրաստել է «Հայ դասականների գրադարան» մատենաշարի «Սիամանթո», «Դանիել Վարուժան» (1979թ.) հատորի բնագիրը, գրել առաջաբանները, կազմել ծանոթագրություններն ու բառարանները։ 1973թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1974թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Երևանում: