Ծնվել է Թեհրանում: 1919թ. ավարտել է Թեհրանի ամերիկյան միսիոներական դպրոցը, ապա զբաղվել ուսուցչությամբ։ 1935թ-ից պատմվածքներ է տպագրել իրանահայ մամուլում։ 1937թ. տեղափոխվել է ԱՄՆ, աշխատակցել «Նոր գիր», «Պայքար» և այլ պարբերականների։ 1945թ. Բոստոնում հրատարակել է առաջին ժողովածուն («Ճակատագիր»), որը պատկերում է իրանահայ աշխատավորության կյանքը, կնոջ իրավազուրկ վիճակը։ 1954-57թթ Թեհրանում երեք գրքով լույս է ընծայել մանկական պատմվածքներ՝ «Վահագի Պետիկը» խորագրով։ «Հայաստանի կոչնակ» շաբաթաթերթում տպագրել է նամակաձև բարոյախոսական մի հոդվածաշարք «Մեր առօրյա կյանքից» վերնագրով, ուղղված Իրանում ապրող իր երևակայական քրոջը` Շուշանիկին: Մահացել է Բոստոնում: