Ծնվել է Տաշքենդում: Սովորել է Տաշքենդի Ա․Օստրովսկու անվան պետական թատերագեղարվեստական ինստիտուտում: 1964թ. աշխատել է Մագնիտոգորսկի դրամատիկական թատրոնում: 1971-75թթ եղել է Կալինինի դրամատիկական թատրոնի դերասան, 1977թ-ից՝ Տվերի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան: Աշխատել է նաև Չիմքենդի, Տալլինի, Նովգորոդի, Իժևսկի, Նովոմոսկովսկի և Պետրոզավոդսկի դրամատիկական թատրոններում: Խաղացած ներկայացումներից են՝ Յ.Կլեպիկովի «Անծանոթուհին» (Հայր), Վ.Կունինի «Ինտերաղջնակը» (Նիկոլայ Պլատոնովիչ), Ժ.Սիմենոնի «Մեգրեի ծխամորճը» (Մեգրե), Չ.Այթմատովի «Կառափնարան» (Օբեր Կանդալով), Ռ.Կիպլինգի «Մաուգլի» (Ակելա), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Իշխան), Գ.Գորինի «...Чума на оба ваши дома!» (Սենյոր Մոնտեկի), Ն.Էրդմանի «Ինքնասպանը գրող» (Վիկտոր Վիկտորովիչ), Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» (Մարմելադով), Մ.Բուլգակովի «Кабала святош» (Դե Շարոն), Պ.Շեֆերի «Մութ պատմություն» (Գնդապետ Մելկետ), Ն.Սադուրի «Պանուհին» (Յավտուխ), Է.Հոդգման-Փորթերի «Պոլիաննան» (Միսթր Փենդլթոն), Ռ.Կիպլինգի «Մաուգլի» (Բալու), Կ.Բերսենևի «Ձնծաղիկներով կողովը» (Հունվար), Ֆ.Դյուրենմաթի «Ասուպ» (Վոլֆգանգ Շվիտեր), Պ․Սուետի «Հարցազրույց» (Աբրահամ Մոսկովից), Մ.Հեդոնի «Շան առեղծվածային գիշերային սպանությունը» (Քրիստոֆերի երկրորդ հարևան) և այլն: Նկարահանվել է նաև ֆիլմերւմ: Արժանացել է Նահանգապետի մրցանակի, Մշակույթի նախարարության պատվոգրի, ՌԴ վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Ռուսաստանի Տվեր քաղաքում: