Ծնվել է 1937թ. ապրիլի 10-ին, Երևանում: Պատմաբան, բանասեր, աղբյուրագետ Հակոբ Անասյանի որդին է: 1966թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1962-78թթ աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության երաժշտական բաժնում: 1966-67թթ եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, 1977թ.` Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի դիրիժոր: Եղել է «Սարդարապատ» երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը: 1978թ. ստեղծել է «Սիփան» երգչախումբը, որը 1990-ականներին ելույթներ է ունեցել Երևանում: Հեղինակել է «Սրբազան համերգ» շարքը` նվիրված Հայոց Ցեղասպանության (1915թ.) զոհերի հիշատակին, գրել է «Հայրենիք և սեր», «Սայաթ-Նովա» սյուիտները, «Ճանապարհ» սիմֆոնիկ պոեմը, կոնցերտ դուդուկի և նվագախմբի համար, խմբերգեր, երգեր («Սիրում եմ», «Երազ աղջիկ» և այլն): Հեղինակել է «Իմ հայրենիք», «Կռունկ, բարով դառնաս» (1997թ.) երաժշտական գործերը, գրական, երաժշտագիտական, հրապարակախոսական հոդվածներ, «Լուռ ցավեր» (1990թ.), «Այս եմ ես...» (1993-2004թթ) և այլ գրքեր: 1978թ-ից բնակվում է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: