Ծնվել է ՀՀ Աշտարակ քաղաքում։ Աշխատել է Մոսկվայի հայկական տպարանում, միաժամանակ սովորել է Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտում։ 1941-45թթ ծառայել է խորհրդային բանակում։ Երկար տարիներ աշխատել է հանրապետական թերթերում ու ամսագրերում։ 1971-82թթ եղել է «Գրական թերթ»-ի պատասխանատու քարտուղարը։ Ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել նրա «Հայրենի վտակ» (1956թ.), «Բանաստեղծություններ» (1958թ.), «Սիրո հրաշքը» (1969թ.) գործերը։ Նրա «Բալլադ, որ եղել է» պոեմը 1970թ. արժանացել է Հայաստանի գրողների միության և Հայհրատպետկոմի մրցանակին։ 1973թ. ՀԳՄ մրցանակին է արժանացել նաև նրա «Ճակատագիրը» պոեմը։ 1939թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1975թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում, թաղված է ՀՀ Աշտարակ քաղաքում։