Ծնվել է Թբիլիսիում: Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի Կիրովի անվան դպրոցում: 1956թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, 1963թ.` Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական ֆակուլտետը: 1960-71թթ աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում: 1970թ. հիմնադրել է աշխարհում առաջին մանկական պատկերասրահը (Ժաննա Աղամիրյանի հետ), 1972թ.` Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը, 1978թ.` մանուկների գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը, 1994թ.` «Նոյյան տապան» հայ արդի նկարիչների ընկերակցությունը: 1989-91թթ եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր: Հեղինակ է բազմաթիվ մենագրությունների` «Մինաս Ավետիսյան» (1970թ.), «Ժամանակակից հայկական կերպարվեստ» (1975թ.), «Արամ Իսաբեկյան» (1999թ.), «Հովնաթանյանից մինչև Մինաս» (2000թ.), «Վրույր» (Վրույր Գալստյանի մասին, 2006թ.), ալբոմների` «Հակոբ Գյուրջյան» (1966թ.), «Երվանդ Քոչար» (1972թ.), «Կենաց ծառ» («Հայաստանի մանկական արվեստի թանգարան», 1995թ.), «Նոյյան տապան նկարասրահ» (1995թ.), արվեստաբանական հոդվածների: Պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան, 1999թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի», 2001թ.՝ Արցախի «Մխիթար Գոշ» մեդալներով, 2005թ.՝ Լոս Անջելեսի համալսարանի ոսկե մեդալով: 1980թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին: Մահացել է Երևանում: