Ծնվել է Թբիլիսիում: Տեղի դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան և ընդունվել Երևանի պոլիտեխնիակական ինստիտուտ: Խորհրդային բանակում ծառայելուց հետո սովորել է և 1967թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Բաբկեն Քոլոզյանի արվեստանոցը: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիայում որպես նկարիչ: 1970-2000թթ եղել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի գլխավոր նկարիչը: Որպես ձևավորող նկարիչ մասնակցել է մի շարք ներկայացումների և ֆիլմերի ստեղծմանը, Փարիզի Սբ. Հովհաննես եկեղեցու բակի պատի հարդարմանը (որմնանկար-եռանկար, 1995թ.): Հեղինակել է «Համբարձում» (1973թ.), «Անհայտություն» (1974թ.), «Ճիչ» (1976թ.), «Անդորր» (1989թ.) և այլ գրաֆիկական գործեր, «Հերթափոխ» (1987թ.), «Ֆիզիկոսներ» (1985թ.) կոմպոզիցիաները, «Խորեն Պալյան» (1988թ.) դիմանկարը: Մահացել է Երևանում: