Zark Foundation

Հենրիկ Հովհաննիսյան

Հենրիկ Հովհաննիսյան

Կինոռեժիսոր

1 սեպտեմբեր, 1918 - 2 դեկտեմբեր, 1964

Ծնվել է Երևանում: 1937թ. ավարտել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիան, 1954թ.` Մոսկվայի համամիութենական կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (ՎԳԻԿ)` էքստեռն կարգով: 1937թ-ից եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, 1943թ-ից` Մոսկվայի «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսորի ասիստենտ, 1945թ-ից` ռեժիսոր: Հետագայում եղել է նաև Մ.Գորկու անվան կինոստուդիայի ռեժիսոր: Մեծ ճանաչում է բերել նրան «Երեք գումարած երկու» ֆիլմը, որտեղ նաև կերտել է էպիզոդիկ դեր: Որպես ռեժիսոր հանդես է եկել նաև «Կանայք» (1954թ.), «Օրիորդական գարուն» (1960թ.), «Կրոշի արկածները» (1961թ.) ֆիլմերում, իսկ որպես սցենարիստ` «Լեռնային հոսք» (1939թ.), «Հայկական կինոհամերգ» (1941թ.), «Կանայք» (1954թ.), «Վանկա» (1959թ.) ֆիլմերում: Մահացել է Մոսկվայում: