Zark Foundation

Հենրիկ Մարգարյան

Հենրիկ Մարգարյան

Կինոռեժիսոր

17 սեպտեմբեր, 1925 - 5 հուլիս, 2017

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1951թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Լևոն Քալանթարի արվեստանոցը: 1955թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսոր: 1972թ-ից Հայաստանի հեռուստատեսային ստուդիայում իրականացրել է հեռուստատեսային բեմադրություններ` Վ.Քաչայի «Գավազանը», Մ.Մնացականյանի «Նահանջ տարի» և այլն: Շուրջ 30 տարի ղեկավարել է կինոստուդիային կից կինոդերասանի դպրոց-ստուդիան: Նկարահանել է մի շարք խաղարկային և դոկումենտալ ֆիլմեր, որոնցից են` «Եղիշե Չարենց» (1957թ.), «Անհնազանդ սերունդ» (1959թ.), «Նվագախմբի տղաները» (Հենրիկ Մալյանի հետ, 1960թ.), «Չորսը նույն մորթու մեջ» (1963), «Տերտերին ուխտը» (1966թ.), «Բարեկենդան» (1968թ.), «Կարծր ապար» (1975թ.), «Հեղկոմի նախագահը» (1978թ.), «Երկնագույն առյուծ» (1979թ.), «Հող և ոսկի» (Արման Մանարյանիհետ, 1984թ.), «Խաչմերուկի դեղատունը» (1987թ.) և այլն: Գրել է նաև մի շարք ֆիլմերի սցենարներ: 1967թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում։