Ծնվել է Հայաստանի Մարալիկ գյուղում (այժմ՝ քաղաք ՀՀ Շիրակի մարզում): 1948թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1948-49թթ աշխատել է ՀԼԿԵՄ Կենտկոմի համակարգում։ 1949-71թթ դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայում: 1969-71թթ եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչը, 1971-80թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Զբաղվել է Հայաստանի և Անդրկովկասի բոլշևիկյան կազմակերպությունների ու հեղափոխական շարժումների պատմության հարցերով։ 1972թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1973թ-ից՝ պրոֆեսոր)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Մահացել է Երևանում: