Zark Foundation

Հմայակ Հարությունյան

Հմայակ Հարությունյան

Պատմաբան

12 մարտ, 1906 - 28 հոկտեմբեր, 1981

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի գավառի Լամզկերտ գյուղում: 1933թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1933-81թթ աշխատել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական, 1933-52թթ, 1957-65թթ՝ հեռակա մանկավարժական ինստիտուտներում, 1934-51թթ՝ Երևանի պետական համալսարանում, 1936-42թթ՝ Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ինստիտուտում, որպես հայ ժողովրդի պատմության դասախոս: 1934-38թթ, 1940-50թթ եղել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի դեկանը, 1935-57թթ՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչը: Զբաղվել է միջնադարյան Հայաստանի (Արշակունյաց թագավորության, 5-րդ դարի հայ ազատագրական շարժումների, արաբական խալիֆայության տիրապետության, Բագրատունյաց թագավորության և այլն) պատմությամբ: 1939թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (1966թ-ից՝ պրոֆեսոր): 1954թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: