Ծնվել է Արցախի Կոճողոտ գյուղում: 1963թ. ավարտել է Ադրբեջանի Վ.Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը և ստացել պատմության, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում: 1956-58թթ աշխատել է Մարտակերտի ՄՏԿ-ում, 1963-64թթ՝ Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ, Կուսապատ և Մարաղա գյուղերի դպրոցներում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, 1964-65թթ՝ Ասկերանի շրջանի Սզնեք գյուղի 8-ամյա դպրոցում: 1965-67թթ եղել է ԼՂԻՄ պատմաերկրագիտական թանգարանի գիտաշխատող, ավագ գիտաշխատող, 1967-88թթ՝ ԼՂԻՄ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի ռադիոհաղորդավար, խմբագիր, ավագ խմբագիր, 1988-95թթ՝ գրական-գեղարվեստական հեռուստահաղորդումների, տեղեկատվության խմբագրության խմբագիրը: 1997-98թթ աշխատել է ադրբեջաներեն ռադիոհաղորդումների ստեղծագործական միավորումում` որպես խմբագիր, 1993-2006թթ՝ «Մարտիկ» թերթի խմբագրությունում` որպես թարգմանիչ, խմբագրի տեղակալ, թղթակից, սրբագրիչ: 1991թ-ից եղել է Արցախի ժուռնալիստների միությունների անդամ: Մահացել է Ստեփանակերտում: