Zark Foundation

Հովակ Գալոյան

Հովակ Գալոյան

Դերասան

Ծնվել է 1973թ. սեպտեմբերի 17-ին, Երևանում: Դերասան Հովակ Գալոյանի թոռն է: 1980-90թթ սովորել է Երևանի թիվ 34 ռուսական միջնակարգ դպրոցում, 1990-94թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 1992-94թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: Խաղացած ներկայացումներն են` Վ.Ռոզովի «Երջանկություն որոնելիս», Է.դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սենյոր Կուպելոի տանը» և այլն: 1994թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան, որտեղ խաղացել է մի շարք ներկայացումներում` Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Նիկոն), Ժ.Անանյանի «Ես եմ, եկել եմ» (Քերոփյան), «Տեր, մի թող մեզ անտեր» (Մուկուչ), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Ռիկարդո), Ա.Պապայանի «Փարիզեցի փեսան» (Արմենակ), «Արևը Ձեզ հետ» (Դավիթ), Ա.Ցագարելիի «Խանումի արարքները» (Կոտե), Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Ֆաբրիցիո), Մարիվոյի «Խաղ սիրո և պատահականության» (Արլեքին), Լ.դե Վեգայի «Պարտիզպանի շունը» (Մարկիզ), Արիստոփանեսի «Լիսիստրատե» (Կինեսիաս), Վ.Շեքսպիրի «Տասներկու գիշեր» (Թոբի) և այլն: Խաղացել է նաև կոմերցիոն ներկայացումներում` «Մի լքիր ինձ», Պ.Տուրրիննիի «Առնետաորս»: Նկարահանվել է «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2005թ.), «Այստեղ» (2010թ.), «Հովիվը» (2012թ.) և այլ ֆիլմերում: 2007թ-ից նկարահանվել է նաև հեռուտսասերիալներում: 2002թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է հուշամեդալի: Տարբեր երկրներում մասնակցել է մի շարք փառատոների, որոնցից մեկում արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակի: 2014թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: