Zark Foundation

Հովիկ Չարխչյան

Հովիկ Չարխչյան

Գրող, գրականագետ, լրագրող

Ծնվել է 1964թ. հունիսի 25-ին, Հայաստանի Արարատի շրջանի Վանաշեն գյուղում: 1981թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1983թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: 1984-86թթ ծառայել է խորհրդային բանակում: Ուսումն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է մամուլում: Խմբագրել է մի շարք թերթեր: 1996-98թթ եղել է Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալը: Հեղինակել է Սևակագիտական մի քանի աշխատություններ: Հրատարակված գործերից են՝ «Սիրում եմ քեզ» (1991թ., նամականի), «Սպարապետ» (2002թ., հրապարակումների ժողովածու), «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» (հատոր 1-2, 2004թ.), «Սևակի մահվան առեղծվածը» (2005թ.), «Չարենցի կրակոցը» (2010թ., փաստագրական վեպ), «Մինչև աշխարհի ծայրը» (2015թ.), «Ես՝ ենթակա, գրում եմ՝ ստորոգյալ» (2017թ.), «Անժամանակ» (2019թ.): Տպագրել է նաև գրականագիտական հրապարակումներ: