Zark Foundation

Հովհաննես Աճեմյան

Հովհաննես Աճեմյան

Դերասան

3 ապրիլ, 1828 - 3 օգոստոս, 1871

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Կրթությունն ստացել է տեղի հայկական և ֆրանսիական դպրոցներում, սովորել լեզուներ, նկարչություն, քանդակագործություն: Դերասանական առաջին փորձերը կատարել է Կ.Պոլսի թաղային թատրոններում: Բեմ է բարձրացել 1856թ., խաղացել է Մ.Պեշիկթաշլյանի, Ս.Հեքիմյանի, Ա.Հայկունու, ինչպես և ֆրանսիական ու իտալական թատերախմբերում: 1861-67թթ խաղացել է Արևելյան թատրոնում, 1863-64թթ թատերաշրջանում` Զմյուռնիայի «Վասպուրական» թատրոնում, 1870թ.` Նոր Նախիջևանում` Թ.Ֆասուլյաճյանի խմբում: Լավագույն ներկայացումներից են` Մ.Պեշիկթաշլյանի «Արշակ Բ» (Ներսես), Դյուկանժի «Խաղամոլի մը կենաց երեսուն տարին» (Դերմոնթե), Ֆալեռնոյի «Կույրին զավակը» (Մազապրայի Մարկիզ), Դենների «Դոն Սեզար դը Բազան» (Դոն Սեզար), Մոլիերի «Ժորժ Դանդեն» (Սոթանվիլ) և այլն: Դերերը կատարել է հայերեն, թուրքերեն, հունարեն, ֆրանսերեն, իտալերեն: 1862թ. մենակատարել է իր հեղինակած «Կոմիտասին ցուցակը» զավեշտը (հրտ.` Զմյուռնիա, 1863թ.): Կատարել է թարգմանություններ ֆրանսերենից (Շիլլերի «Ավազակները»): Եղել է նաև նկարիչ և քանդակագործ: Դ.Թրյանցի հետ պատկերազարդել է Կ.Պոլսի Չրաղանի պալատը և այլ արքունի շինություններ: Մահացել է Կոստանդնուպոլսում: