Zark Foundation

Հովհաննես Անկյուրացի

Հովհաննես Անկյուրացի

Տպագրիչ

17-րդ դար

Ջուաննի Մոլինո
1630-ական թվականների կեսերին եղել է Զմյուռնիայում Վենետիկի դեսպանի թարգմանը, 1637-41թթ՝ Կ.Պոլսի հայոց պատրիարքի ներկայացուցիչը Հռոմում: Հռոմում եղած ժամանակ հայերեն Աստվածաշունչ տպագրելու համար ձուլել է տվել հայերեն տպատառեր: Այնուհետև անցել է Վենետիկ և հույն Սալիգադաուի տպարանում 1642թ. իր տառերով տպագրել է Սաղմոսարան, 1643թ.՝ Ներսես Շնորհալու «Յիսուս որդի»-ն (այդ երկի առաջին հրատարակությունն է), որոնք ունեն տպագրական բարձր արվեստ: 1660թ. նրա տառերն ու շարվածքը իտալացի տպարանատեր Ջ.Բովիսը օգտագործել է «Յիսուս որդու» 2-րդ հրատարակության համար: