Zark Foundation

Հովհաննես Ասատրյան

Հովհաննես Ասատրյան

Գեղանկարիչ

3 մայիս, 1901 - 6 նոյեմբեր, 1977

Ծնվել է Հասանբեյլիում (Կիլիկիա)։ 1937-43թթ սովորել է Բեյրութում՝ մասնավոր գեղարվեստական ստուդիայում։ 1946թ. տեղափոխվել է Հայաստան։ 1937թ-ից մասնակցել է ցուցահանդեսների: Ուշագրավ են նրա «Ձմեռ» (1959թ.), «Կապույտ սկահակով նատյուրմորտ» (1962թ.), «Փոքր աղջկա դիմանկարը» (1963թ.), «Կապույտ տներ» (1964թ., յուղաներկ), «Արաբ երեխան» (1932թ.), «Սասունցի հայը Հալեպում» (1937թ.), «Աիդայի դիմանկարը» (1955թ.), գրաֆիկական, «Ձմեռային բնանկար», «Սանահինի վանքը» (1949թ.), «Ալավերդու կոմբինատի ընդհանուր տեսքը» (1949թ., ջրաներկ) աշխատանքները։ 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: