Ծնվել է Թիֆլիսում: 1937թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1934-36թթ եղել է ԵՊԻ տնօրենը, 1949-55թթ` Հայաստանի ճարտարապետների միության նախագահը, 1955-58թթ` Հայպետնախագիծ, 1958-61թթ` Երևաննախագիծ ինստիտուտների ճարտարապետ, արվեստանոցի ղեկավար: Նրա և համահեղինակների նախագծերով Երևանում 1950-ական թվականներին կառուցապատվել է Ա.Թամանյան փողոցը, կառուցվել են Աբովյան փողոցի (Սայաթ-Նովա-Թումանյան հատվածը), այժմյան Տիգրան Մեծի պողոտայի և այլ մայրուղիների բնակելի տներ ու վարչական շենքեր, Ջերմուկում, Էջմիածնում` կինոթատրոններ: 1959թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման: Մահացել է Երևանում: