Zark Foundation

Հովհաննես Գրիչ

Հովհաննես Գրիչ

Գրիչ

11-րդ դար

1069թ. Նարեկա վանքում Անանիա Վարագացու համար ընդօրինակել է մի Ավետարան (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան): Ձեռագիրը, որից ընդօրինակել է նա, ժամանակին պատկանել է Նարեկա վանքի առաջնորդ Անանիա Նարեկացուն, ապա՝ Գրիգոր Նարեկացուն: Ավետարանը գրված է եղել Մեսրոպ Մաշտոցի ձեռքով: Սա միակ վկայությունն է, որ Մեսրոպ Մաշտոցը Ավետարան է ընդօրինակել, իսկ գրչի արտագրածը մեզ հասած միակ հայտնի օրինակն է: