Ծնվել է Կարսում: Հաոց Մեծ եղեռնի տարիներին, Զարդարյանները տեղափոխվել են Արմավիր, հետո Կրասնոդար և միայն 1920թ. հիմնավորվել Թիֆլիսում, որտեղ էլ նկարիչն սկսել է իր գեղարվեստական կրթությունը: 1933թ. թողնելով ուսումը Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում, մեկնել է Երևան, ուր շարունակել է ուսումը գեղարդ տեխնիկումում (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան)` նկարիչներ Սեդրակ Առաքելյանի և Վահրամ Գայֆեջյանի արվեստանոցներում: 1937թ. ընդունվել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիա: 1941թ. Երևան վերադառնալիս, արդեն հայտնի է եղել որպես երիտասարդ տաղանդավոր նկարիչ: Հետպատերազմյան առաջին տարիների ընթացքում ստեղծել է «Նախաշավիղ. Խաչատուր Աբովյան», «Սևանգէսի շինարարների հաղթանակը», «Կոմիտաս» կոմպոզիցիոն կտավները: 1956-58թթ սկսել է մասնակցել միջազգային ցուցահանդեսների` Պրահա, Հնդկաստան, Վենետիկյան բիենալեներ: Բրյուսելում կայացած համաշխարհային ցուցահանդեսին նրա «Գարուն» կտավն արժանացել է Մեծ արծաթյա մեդալի: 1958թ-ից եղել է ԽՍՀՄ արվեստի ակադեմիայի թղթակից անդամ, 1988թ-ից` ԽՍՀՄ արվեստի ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր: 1963թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: