Zark Foundation

Հովհաննես Զոհրապյան

Հովհաննես Զոհրապյան

Բանասեր

22 հոկտեմբեր, 1756 - 30 ապրիլ, 1829

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1779թ. ավարտել է Վենետիկի Մխիթարյանների հոգևոր ուսումնարանը։ Պատրաստել է Աստվածաշնչի քննական հրատարակությունը («Աստվածաշունչ մատեան Հին ն Նոր կտակարանաց», 1805թ.)։ Ճանապարհորդել է հայկական գաղթավայրերում (1791թ. Ուկրաինայի և Լեհաստանի, 1792թ.՝ Մերձավոր Արևելքի)՝ հավաքելով ձեռագրեր, փաստաթղթեր։ Հրատարակել է Եվսեբիոս Կեսարացու «Ժամանակագրութիւն»-ը (1818թ., լատիներեն, Ա.Մայի հետ), Մովսես Խորենացու «Գիրք պիտոյից»-ը (1796թ.), Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիո»-ն (1827թ.)։ Գրել է «Պատմութիւն Աստվածաշունչ գրոց» (1803թ.) գիրքը։ 1817թ. դուրս է եկել Վենետիկի Մխիթարյան միաբանությունից, տեղափոխվել Ֆրանսիա, աշխատակցել արևելագիտական հրատարակությունների։ Եղել է Փարիզի Ասիական ընկերության իսկական անդամ։ Մահացել է Փարիզում: