Zark Foundation

Հովհաննես Ծարեցի

Հովհաննես Ծարեցի

Պատմաբան

19 նոյեմբեր, 1560 - 29 նոյեմբեր, 1621

Ծնվել է Արցախի Ծար գյուղում: Եղել է Արտազի Սբ. Թադեի վանքի միաբան, աշակերտել Ներսես Գնունեցուն: Վարդապետական աստիճան ստանալուց հետո հավաքել, նորոգել, ընդօրինակել է տվել ձեռագրեր: Կառուցել է տվել Սյունյաց Սողք գավառի Աղքիլիսա գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին: Նրա ժամանակագրությունն ընդգրկում է 1572թ-ից մինչև 1600թ. անցքերը: Ուշագրավ տեղեկություններ կան 1578թ. դեպի Անդրկովկաս թուրքական արշավանքի, ասպատակումների, 1579թ. մեծ սովի և համաճարակի, օսմանյան Թուրքիայի դեմ վրաց ժողովրդի՝ 1580-90-ական թվականների ազատագրական պայքարի և այլնի մասին: Իր նկարագրած դեպքերի ժամանակակիցն է եղել, մասամբ նաև ականատեսը: