Zark Foundation

Հովհաննես Համշենցի

Հովհաննես Համշենցի

Փիլիսոփա

Անհայտ - 1497

Ծնվել է Համշենում: Կրթությունն ստացել է Ավագ վանքի դպրոցում: Հետագայում ստանձնել է դպրոցի րաբունապետությունը և այն վերափոխել համալսարանի: Նրա հետ համալսարանում դասավանդել են դասասաց վարդապետներ Աբրահամը, Մարգարեն և Աստվածատուր Ջերմացին: Որպես միակ համալսարանը, այստեղ սովորելու են եկել Հայաստանի տարբեր վայրերից: Նրա սաների ընդօրինակություններից և հիշատակարաններից հայտնի է, որ նրա աշակերտներից շատերը դարձել են նշանավոր բանաստեղծներ, նկարիչներ, երաժիշտներ (Գրիգոր Կաֆայեցի ծաղկող, Ներսես Բաղիշեցի, Ներսես Հաղբայեցի, Խաչատուր Երզնկացի և ուրիշներ): 1482թ. Նրա համալսարանը Ավագ վանքից տեղափոխվել է Կապոսի վանք (Արևմտյան հայաստանի Երզնկա քաղաքի մոտ), որն իր մահից հետո փակվել է: Մահացել է Կապոսի վանքում: