Zark Foundation

Հովհաննես Հովհաննիսյան

Հովհաննես Հովհաննիսյան

Աստվածաբան

Ծնվել է 1980թ. մարտի 5-ին, Երևանում: 1996թ. ավարտել է Երևանի թիվ 149 օտար լեզուների վարժարանը, 2000թ.՝ Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը, 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Զուգահեռ սովորել է նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման դպրոցում և ստացել պետական ծառայողի որակավարում: 2007թ. ավարտել է ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի և դոցենտի որակավարում: 2003թ-ից դասավադում է ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնում: Դասավանդել է նաև Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական և Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարաններում, իսկ 2006-08թթ՝ Գավառի պետական համալսարանում, 2014թ.` Հայաստանի ամերիկյան համալսարանում: 2014թ. հիմնադրել է Հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտական կենտրոնը: Հեղինակել է մեկ մենագրություն և միջազգային հեղինակավոր ամսագրերում հրատարակված քառասունից ավելի գիտական հրապարակումներ: 2018թ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: 2018-19թթ եղել է ՀՀ կրթության և գիտության փոխնախարարը: 2021թ-ից Երևանի պետական համալսարանի ռեկտորն է: Անդամակցում է գիտական մի շարք կազմակերպությունների: