Ծնվել է Արևմտյան Հայաստանի Արճեշ քաղաքում: Սովորել է ծննդավայրում, ապա՝ Մեծոփա վանքի դպրոցում: Սկզբում աշխատել է իր ուսուցչի՝ պատմիչ Թովմա Մեծոփեցու մոտ, կատարել նրա հանձնարարությունները, հետագայում տեղափոխվել է Արճեշ, հիմնել գրչության դպրոց, որտեղ սովորելու էին գալիս Վասպուրականի տարբեր շրջաններից: Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Վանում: Գրչությամբ զբաղվել է 72 տարի: Արտագրել է 40 Հայսմավուրք ու տարեգիրք, 50-60 ձեռագիր, 32 Ավետարան: Նրա գրչական ժառանգությունից մեզ հայտնի է 30 միավոր, որից 13-ը պահվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան, 5-ը՝ Վենետիկի Մխիթարյան մատենադարաններում, 2-ը՝ Նոր Ջուղայում: Մահացել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: