Ծնվել է Քաջբերունիքի գավառի Զարիշատ գյուղաքաղաքում (այժմ՝ ՀՀ Շիրաի մարզում): Քահանայական կրթությունն ստացել է Մեծոփա վանքում, բարձրագույնը՝ Տաթևի համալսարանում, Հովհան Որոտնեցու մոտ: 12 տարի սովորելուց հետո վարդապետական աստիճան է ստացել Գրիգոր Տաթևացուց: Վերադառնալով հայրենի գավառ՝ ձեռնամուխ է եղել Մեծոփա վանքի վերաշինությանը և ստանձնել վանքի դպրոցի ղեկավարությունը: 1408թ. Մեծոփա վանք է տեղափոխվել Գրիգոր Տաթևացին իր աշակերտներով և հիմնադրել բարձր տիպի դպրոց: Մեկ և կես տարի անց Տաթևացին հեռացել է Մեծոփից, որին հետևել է Հովհաննեսը՝ իր սաներով: Ընդօրինակել է փիլիսոփայական բովանդակությամբ մեկ ձեռագիր (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան): Մահացել է Հավուց Թառում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում):