Ծնվել է 1992թ. հունիսի 17-ին, Երևանում: 16 տարեկանից աշխատել է «Ինտերնյուս Հայաստանի» և գործընկերների համագործակցությամբ արտադրվող «Մենք ենք» հաղորդաշարում, որից հետո «Ինտերնյուս Եվրոպայում»՝ որպես լրագրող: 2009թ-ից «Ազատություն» ռադիոկայանում իր գործունեությունը շարունակել է որպես հաղորդավար և լրագրող, իսկ 2017թ-ից ստանձնել է պրոդյուսերի պարտականությունները: 2010-12թթ Պաշտպանության բանակում անցել է ծառայություն, որի մի մասը՝ լրատվության և քարոզչության բաժնում, որտեղ եղել է Արցախի հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող զինվորական հաղորդման հաղորդավար, լրագրող, հեղինակել է մեկ հաղորդում և մի քանի ֆիլմ: 2010-16թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Ուսմանը զուգահեռ ակտիվ մասնակցել է բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումների արտերկրում՝ լրագրողական դասընթացներ (Չեխիա), դոկումենտալ ֆիլմարտադրություն (Թուրքիա), ռադիոլրագրություն (Իտալիա), մեդիա փոփոխություններ (Վրաստան): 2015-18թթ եղել է «CMTeam» մեդիա ընկերության հիմնադիր տնօրենը: 2018թ. հիմնադրել է «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը»: 2018-20թթ հանդիսացել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը: 2019թ. հիմնադրել է «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնը: 2019թ. հիմնադրել է «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխությունը: 2020թ-ից Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն է: