Zark Foundation

Հովհաննես Մսրյան

Հովհաննես Մսրյան

Պատմաբան, բանասեր

31 մայիս, 1888 - 16 օգոստոս, 1965

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի գավառի Էրպաս գյուղում: 1902-06թթ սովորել է Եվդոկիայի ֆրանսիական դպրոցում։ 1910թ. մեկնել է Իտալիա, ուսումնասիրել լատիներեն։ 1911թ. դարձել է Լիոնի նահանգի Հիսուսյան միաբանության անդամ, 1921թ-ից՝ քահանա։ 1923թ. մեկնել է Բեյրութ, օգնել հայ գաղթականներին, հիմնել դպրոցներ։ 1925-26թթ նույն նպատակով եղել է Կ.Պոլսում, Դամասկոսում, Հալեպում։ 1926թ. դասավանդել է Բեյրութի Սեն-Ժոզեֆ համալսարանում։ 1929-32թթ Փարիզի Ֆրանսիական քոլեջում աշակերտել է Ա.Մեյեին, Կաթոլիկական ինստիտուտում՝ Լ.Մարիեսին, Շ.Դիլին, Շ.Բուայեին։ 1931թ-ից եղել է Փարիզի Ասիական ընկերության անդամ։ 1933թ. հիմնադրել է Սեն-Ժոզեֆ համալսարանի հայագիտության ամբիոնը, դասավանդել լեզվաբանություն, գրաբար, պատմություն, հին և միջնադարյան մատենագրություն և այլն։ Անդրադարձել է հայ իրավագիտության (մասնավորապես Դավիթ Ալավկաորդու և Մխիթար Գոշի Կանոնագրքերին), բժշկության պատմության, մանրանկարչության, ճարտարապետության հարցերին, Գրիգոր Նարեկացու և Ներսես Լամբրոնացու գործերին (որոշ հատվածներ թարգմանել է ֆրանսերեն), հայ-վրացական եկեղեցական հարաբերություններին։ Ետմահու լույս է տեսել նրա «Հայկական եկեղեցիների պատմությունն ու վերականգնումը» (1965թ.) աշխատությունը, որն ամփոփում է Հայաստանում և նրանից դուրս գտնվող բոլոր նշանավոր վանքերի նկարագրությունը, վերլուծում վանական գրականությունը և այլն։ Նրա աշխատությունների մեծ մասը տպագրվել է Սեն-Ժոզեֆ համալսարանի «Հայագիտական տեղեկագրում», ինչպես նաև զանազան հայ պարբերականներում։ Մահացել է Բեյրութում: