Zark Foundation

Հովհաննես Ներսեսյան

Հովհաննես Ներսեսյան

Օպերային երգիչ, եկեղեցական գործիչ

Ծնվել է 1986թ. հուլիսի 27-ին, Երևանում: 1993-2000թթ սովորել է Երևանի թիվ 51 միջնակարգ դպրոցում, 2000-03թթ՝ Երուսաղեմի հայկական ժառանգավորաց վարժարանում, 2011-15թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2014թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ է: 1997թ-ից հոգևոր ծառայություն է մատուցում Արարատյան Հայրապետական թեմում: 2009թ-ից Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու սարկավարգ է: 2013թ. Երևանում մասնակցել է սոպրանո Մոնսերատ Կաբալիեի վարպետության դասընթացին: 2014թ. և 2015թ. Սանկտ Պետերբուրգում վարպետության դասընթացներ է վերցրել «Մարիինյան» թատրոնին կից «Երիտասարդ օպերային երգիչների» ակադեմիայում: 2015թ. Երևանում մասնակցել է Լարիսա Գերգիևայի, իսկ Ստեփանակերտում՝ Լյուբով Կազարնովսկայայի վարպետության դասընթացներին: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ջ.Պուչինիի «Տոսկա», Ա.Բաբաևի «Արծվաբերդ» (Թորոս), Ռ.Ալթունյանի «Մատյան ողբերգության», Ջ.Վերդիի «Ռեքվիեմ», Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Ներսես Մեծ կաթողիկոս) և այլն: 2013թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին և ոսկե մեդալի՝ դասական երաժշտություն բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում: Նույն թվականին Քիշնևում արժանացել է Մարիա Բիեշուի անվան երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակին, 2014թ. Կրասնոդարում՝ «Օպերան առանց սահմաննների» երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակին, 2015թ. ՌԴ Տիխվին քաղաքում՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակին, 2016թ. Վլադիկավկազում՝ Պավել Լիսիցյանի անվան վոկալիստների 4-րդ միջազգային մրցույթի 2-րդ մրցանակին: