Zark Foundation

Հովհաննես Ջուղայեցի Քթռեշենց

Հովհաննես Ջուղայեցի Քթռեշենց

Տպագրիչ, մշակութային, եկեղեցական գործիչ

23 փետրվար, 1610 - 27 դեկտեմբեր, 1660

Ծնվել է Նոր Ջուղայում (Իրանում): Սովորել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի դպրոցում՝ աշակերտելով Խաչատուր Կեսարացուն: Աշխատել է վերջինիս կողմից 1636թ. հիմնադրված տպարանում, մասնակցել Նոր Ջուղայում 1638թ. լույս տեսած առաջին հայերեն գրքի՝ Սաղմոսարանի և երկրորդ գրքի՝ մեծածավալ Հարանց վարքի տպագրությանը: 1639թ. մեկնել է Իտալիա՝ տպագրական գործում կատարելագործվելու և հայերեն տպատառեր ու տպագրական սարքավորում ձեռք բերելու համար: Հռոմում տեղի վարպետների մոտ պատրաստել է տվել հայերեն տպատառեր, պատկերների տպատախտակներ և այլն ու մեկնել Լիվոռնո, 1644թ. լույս է ընծայել Սաղմոսարան: Տպարանը տեղափոխ ել է Նոր Ջուղա, այստեղ 1647թ. տպագրել է Ազարիայի Պարզատումարը: Տեղեկություն կա, որ սկսել է Աստվածաշնչի տպագրությունը (առաջին), բայց անավարտ է թողել: Նրա տպատառերի և տպատախտակների մի մասը պահպանվել է (Նոր Ջուղայի հայկական թանգարան): 1660-ական թվականների 2-րդ կեսին մեկնել է Էջմիածին, ձեռնադրվել եպիսկոպոս և նշանակվել Ջուղայի (հին) առաջնորդ, որտեղ և նահատակվել է՝ մի հայ աղջկա առևանգչի ձեռքից փրկելու պատճառով: