1797թ. ձեռնադրվել է վարդապետ, 1812թ.՝ եպիսկոպոս: 1809-30թթ եղել է Սեբաստիայի հոգևոր առաջնորդ: Նրա ջանքերով Սեբաստիայի թեմում բացվել են դպրոցներ, վերակառուցվել վանքերն ու եկեղեցիները: Գրել է հոգևոր ու աշխարհիկ բնույթի ոտանավորներ, չափածո տապանագրեր, որոնց մի մասը («Ներբողական նուագերգութիւնք...») հրատարակվել է 1825թ., Թիֆլիսում: Ունի նաև քարոզներ (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան): Հատկապես կարևոր է նրա «Պատմութիւն Սեբաստիոյ» երկը, որն ընդգրկում է 1021թ-ից մինչև 1830-ական թվականների կարևոր անցքերը: Մահացել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում: