Zark Foundation

Հովհաննես Սեթյան

Հովհաննես Սեթյան

Բանաստեղծ, արձակագիր

26 ապրիլ, 1853 - 27 մարտ, 1930

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Կրթություն է ստացել Կ.Պոլսի Կեդրոնական վարժարանում, այնուհետև մինչև կյանքի վերջը զբաղվել ուսուցչությամբ։ 1896թ. հայկական ջարդերից հետո մշտապես հաստատվել է Կահիրեում։ Ժամանակի պարբերականներում հանդես է եկել Եոսեյ Վանանդսեհ կեղծանունով: Եղել է արևմտահայ կրտսեր ռոմանտիկներից։ Հիմնականում գրել է սիրո, բնության, խոհաբարոյաբանական թեմաներով։ Նրա բանաստեղծություններն ամփոփված են «Գրական զբոսանք» (1882թ.), «Հուզման ժամեր» (1888թ.), «Բլուրն ի վեր» (1896թ.), «Տարագրին քնարը» (1912թ.) ժողովածուներում, արձակը՝ «Արշալույսեն վերջալույս» (1912թ.) հատորյակում։ Մահացել է Կահիրեում: