Ծնվել է Ազա գյուղում (այժմ` Նախիջևանի Ջուլֆայի շրջանում): 1924թ. ավարտել է Երևանի շինարարական ուսումնարանը: Հայ քարգործ վարպետների քանդակազարդման արվեստի ավանդույթներով իրականացրել է իր ժամանակի ճարտարապետների նշանավոր կառույցների (Երևանի օպերայի և բալետի թատրոն (գրանիտ, 1935-36թթ), Կառավարական տուն (ֆելզիտ, 1936թ-ից), «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը (բազալտ, 1936թ.), Լենինի հուշարձանի պատվանդան (գրանիտ, 1937-40թթ, չի պահպանվել), Հաղթանակի մոնումենտի «Մայր Հայաստան» թանգարան (սև տուֆ, 1950թ.), Երևանի կոնյակի գործարան (տուֆ, 1952-53թթ), Կառավարական 2-րդ տուն (ֆելզիտ, 1954թ.), Արհեստակցական միությունների տան և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միացյալ շենքերի (ֆելզիտ, 1955թ.) և այլն) քանդակազարդումները: 1950թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: Մահացել է Երևանում: