Zark Foundation

Հովհաննես Քարմատանենց

Հովհաննես Քարմատանենց

Տպագրիչ, եկեղեցական գործիչ

17-րդ դար

Բնակվել է Բաղեշում (Բիթլիս), ընտանիքով փոխադրվել է Լվով, 1615թ. քաղաքի հայկական թաղամասում, հայոց Սբ. Աստվածածին եկեղեցու մոտ սարքավորել տպարան և 1616թ. տպագրել Սաղմոսարան (պահպանված միակ օրինակը Վենետիկի Մխիթարյան մատենադարանում է), 1618թ.՝ հայատառ ղփչաղերեն (կոմաներեն) «Աղօթք հասարակաց» աղոթագիրքը (պահպանված միակ օրինակը Հոլանդիայի Լայդեն քաղաքի համալսարանական գրադարանում է), ինչպես նաև մի բժշկարան-աղթարք, որից օրինակ չի պահպանվել: Ենթադրվում է, որ 1630թ. Լվովում հրատարակված լեհերեն մի գիրք՝ ուղղված հայերի կաթոլիկացման դեմ, նույնպես տպագրվել է տպագրիչ տպարանում: Նրա տպագրական գործունեությունը կարևոր նշանակություն է ունեցել Հարավ-Արևելյան Եվրոպայի հայ բնակչության մշակութային կյանքում: «Աղօթք հասարակաց»-ը մեսրոպատառ առաջին տպագիր գիրքն է՝ խոսակցական լեզվով, որպիսին էր այն ժամանակ ղփչաղերենը Լվով-Ստանիսլավի շրջանի հայության մեծ մասի համար: