Zark Foundation

Հովհաննես Քոլոզյան

Հովհաննես Քոլոզյան

Հայագետ, պատմաբան

16 օգոստոս, 1792 - 18 հունվար, 1879

Քոլոզ վարժապետ
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Եղել է կղերապահպանողական հոսանքի պարագլուխը Վասպուրականում։ Վանի հարուստ աղաների նյութական օգնությամբ բացել է ծխական դպրոցներ, որոնցում գերադասությունը տրվել է կրոնական առարկաներին, կիրառվել ուսուցման հետադիմական մեթոդներ։ Հեղինակել է «Ժամանակագրություն Վանի վերջին երկու դարերու պատմությանը» գրաբար, չափածո ծավալուն աշխատությունը, որտեղ հավաստի նյութեր կան քուրդ բեկերի ավարառությունների և ասպատակությունների, քրդական դերեբեյությունների վերացման վերաբերյալ (ձեռագիրը պահպանվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում)։ Գրել է բազմաթիվ այլ չափածո երկեր, թողել հուշեր, որոնք ցրված են Երուսաղեմի, Փարիզի Նուպարյան, Երևանի Մ.Մաշտոցի անվան մատենադարաններում և այլ ձեռագրատներում։ Մահացել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: