Եղել է հայկական այբուբենի ստեղծման նպատակով Մեսրոպ Մաշտոցի հետ Ասորիք մեկնած աշակերտներից: Հովհան Եկեղյացու հետ մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի ձեռնարկած Աստվածաշնչի թարգմանությանը: Հետագայում, Եզնիկ Կողբացու հետ, նորից է գնացել Ասորիք՝ եկեղեցական հայրերից թարգմանություններ կատարելու: Այստեղից նրանք մեկնել են Կ.Պոլիս՝ հունարենի մեջ հմտանալու: Պոլսում նրանց միացել են Ղևոնդը և Կորյունը: Նա և նրա ընկերները կարգվել են հունարենի թարգմանիչ: Հայրենիք վերադառնալով նրանք թարգմանելու համար իրենց հետ բերել են Աստվածաշնչի լավագույն օրինակը և Նիկիայի ու Եփեսոսի ժողովների կանոնները: