Ծնվել է Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքում: Ստորագրել է նաև «Խանդամուր» գրական անունով: 1932-45թթ աշխատել է Հայպետհրատում որպես արխիվի վարիչ, 1945-50թթ՝ «Սովետական գրականություն» ամսագրում որպես սրբագրիչ, 1950-55թթ՝ Երևանի Ա.Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանում՝ գրադարանավար, 1955-59թթ՝ «Գրական թերթ»-ում սրբագրիչ, 1959-68թթ՝ «Հայաստան» հրատարակչությունում սրբագրիչ: 1975թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Եզովպոսի կյանքը» (1940թ., ըստ Պլանուտի), «Եզովպոս» (1955թ.), «Լուսաբաց» (1956թ., պատմվածքներ), «Խիկար» (1957թ., մանկական վիպակ), «Հանդիպում» (1958թ., պատմվածքներ և մեկ պիես), «Մանկության ընկերուհին» (1961թ.), «Եզովպոս Խիկար» (1963թ.), «Ուր է տանում գնացքը» (1964թ., վեպ), «Մանկության ընկերուհին» (1967թ.), «Լուրջ կատակ» (1973թ.), «Կանաչ ճամպրուկը» (1978թ.) և այլ երկեր: Մահացել է Հայաստանի Ծաղկաձոր քաղաքում: