Վարյա (Վարվառե) Մելիքյան
Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Թիֆլիսի Գայանյան դպրոցում: Բեմական գործունեությունն սկսել է 1881թ.: 1890-ականներից եղել է հայ առաջատար դերասանուհիներից մեկը: Հանդես է եկել նշանավոր հայ դերասաններ Հովհաննես Աբելյանի, Սիրանույշիև այլոց հետ: Հռիփսիմե անունով մասնակցել է Գևորգ Չմշկյանի և Հ.Տեր-Գրիգորյանի խմբերի ներկայացումներին: 1884-90թթ եղել է Թիֆլիսի վրացական թատրոնի, 1891-97թթ` Գ.Պետրոսյանի հայկական թատերախմբի, 1897-1901թթ` Բաքվի հայկական թատրոնի դերասանուհի: Տարբեր խմբերի հետ շրջագայել է Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի, Թուրքիայի հայաշատ քաղաքներում: Կերտել է մի շարք թատերական դերեր բազմաթիվ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կեկել), «Քանդած օջախ» (Եփեմիա, Սալոմե), «Խաթաբալա» (Նատալյա), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Շպպանիկ), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Պոլինա), Կ.Գուցկովի «Ուրիել Ակոստա» (Յուդիֆ), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Մարիա Անդրևնա), Ա.Սումբատով-Յուժինի «Դավաճանություն» (Գայանե), «Կապանքներ» (Անյուտա), Պ.Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (Էմմա) և այլն: 1921թ. հաստատվել է ԱՄՆ-ում: Մահացել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում: