Ծնվել է 1995թ. դեկտեմբերի 30-ին, ՀՀ Էջմիածին քաղաքում: 2014-18թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցում։ 2017թ. ընդունվել է աշխատանքի Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն որպես դերասանուհի։ Խաղացած դերերից են՝ «Ամպրոպ» (Կատերինա), «Օնեգին» (Տատյանա), «Գարդենիա» (Չորրորդ կին), «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ), «Թագավորների խաղերը» (Էլիս)։ 2021թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» թատերային մրցանակի որպես տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի՝ Ջուլիետի դերակատարման համար: 2018թ-ից աշխատում է «Թատրոն Տանիքում»-ում։ Դերերից են՝ «Մեծն Գեթսբի» (Ջորդան), «Ակվարիում» (Էլիս), «Կարմեն» (Կարմեն): Նկարահանվել է Ս.Սարկիսովի «Evil touch» (2019թ.), Հ.Գալստյանի «Թողություն» (2019թ.), Հ.Քեշիշյանի «Անատոլիական պատմություն» (2020թ.), Հ.Մաքյանի «Հաջորդ կայարանը՝ Դրախտ» (2021թ.), Ս.Գաբյանի «Օ.Թ.Թ.Կ.» (2022թ.), Գ.Վահրամյանի «Տիկին Նախարար» (2023թ.) ֆիլմերում: