Ծնվել է Ռուսաստանի Մայկոպ քաղաքում: 1947թ. տեղափոխվել է Երևան: 1954թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1961թ.` Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետը: 1961-90թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի բեմադրող-նկարիչ: Որպես դերասան, հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Աստղային ամառ» (1978թ.), «Ավտոմեքենան տանիքի վրա» (1980թ.), որպես բեմադրող-նկարիչ` «Երգում է Գոհար Գասպարյանը» (1963թ.), «Բարև, ես եմ» (1965թ.), «Եռանկյունի» (1967թ.), «Կրակոց սահմանին» (1970թ.), «Վերադարձ» (1972թ.), «Խաչմերուկ» (1974թ.), «Մարդը Օլիմպոսից» (1974թ.), «Կրկին հինգ օր» (1978թ.) և այլն: 1971-93թթ դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1977-93թթ` գեղարվեստի պետական ակադեմիայում: Ձևավորել է շուրջ 25 գիրք: Հանդես է եկել բազմաթիվ անհատական և հավաքական ցուցահանդեսներով Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Լեհաստանում, Ուզբեկստանում, Հայաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում և այլուր: Գործերը պահվում են մի շարք երկրների պատկերասրահներում, անձնական հավաքածուներում: Եղել է Հայաստանի նկարիչների (1967թ.) և կինեմատոգրաֆիստների (1963թ.) միությունների անդամ: Մահացել է Լոնդոնում: