Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի գավառի Էվջիլար գյուղում: Ավարտել է Կրասնոդարի յոթնամյա դպրոցը, 1928թ.՝ Նոր նախիջևանի (այժմ՝ Դոնի Ռոստով) հայկական մանկավարժական տեխնիկումը։ 1928-30թթ ուսուցչություն է արել Կրասնոդարի հայկական դպրոցում: 1933թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Սովորելուն զուգընթաց, 1931-33թթ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի ֆինանսատնտեսական տեխնիկումում և բժշկական ինստիտուտում, 1933-34թթ՝ Իջևան ավանի դպրոցում։ 1935-42թթ աշխատել է Երևանի գրական թանգարանում, 1942թ-ից՝ ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1941թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով. հայ, ռուս և անտիկ շրջանի գրականություն է դասավանդել Երևանի հեռակա մանկավարժական, երկամյա ուսուցչական և թատերական ինստիտուտներում։ Հեղինակել է «Պռոշյանիկյանքը» (1937թ.), «Ղազարոս Աղայան» (1941թ.), «Ռափայել Պատկանյան» (1956թ.), «Դերենիկ Դեմիրճյան» (1961թ.), «Սայաթ-Նովա» (1963թ.), «Խաչատուր Աբովյան» (1963թ.), «Գրաքննադատական ակնարկներ» (1965թ.) և այլ աշխատություններ։ Գրել է «Հավերժության ուղևորը» (1947թ.) դրաման (1956թ. բեմադրվել է Երևանի Գ.Սունդուկյանիանվան թատրոնում՝ «Խաչատուր Աբովյան» վերնագրով), «Սայաթ-Նովա» (1960թ.) կինովիպակը և այլն։ Մասնակցել է Ռ.Պատկանյանի և Խ.Աբովյանի երկերի ակադեմիական հրատարակություններին։ 1963թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Մահացել է Երևանում: