Ծնվել է Թիֆլիսում: 1945թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը և նույն թվականից որպես դասախոս աշխատել բուհում, որտեղ 1978-88թթ եղել է ռուսաց լեզվի ամբիոնի վարիչը: Զբաղվել է ռուսերենի տեսական քերականության, ձևաբանության և բառակազմության փոխհարաբերության, ռուսերենի և հայերենի զուգադրական բառագիտության և ձևաբանության հարցերով: Լույս են տեսել նրա «Իմաստաբանական հակազդեցության տեսակները ձևակազմության և բառակազմության ոլորտում» (ռուսերեն, 1970թ.), «Ակնարկ ռուսերենի ձևաբանության՝ հայերենի ձևաբանության զուգադրությամբ» (ռուսերեն, 1987թ.), «Բառային նշանակության տեսակը և քերականական հարացույցը» (ռուսերեն, 1988թ.) և այլ աշխատություններ: 1975թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1978թ-ից՝ պրոֆեսոր): 1981թ. արժանացել է Հայաստանի բարձրագույն դպրոցի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: