Zark Foundation

Հրանտ Բագրազյան

Հրանտ Բագրազյան

Արձակագիր, դրամատուրգ

8 հուլիս, 1914 - 2 դեկտեմբեր, 1995

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարսի մարզի Սուրմալուի գավառի Կողբ գյուղում։ 1931-38թթ աշխատել է Մոսկվայում` որպես խառատ, Մոսկվայի մետրոյի առաջին հերթի շինարարության հորատանցող։ 1939-40թթ մասնակցել է սպիտան ֆինների դեմ մղած մարտերին, 1941-45թթ` Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1948-52թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1947-48թթ աշխատել է «Կոմսոմոլեց» թերթում, 1952-66թթ` հանրապետական ռադիոյի, 1966-71թթ` «Հայաստանի արդյունաբերություն» ամսագրի, 1971-72թթ` «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի խմբագրություններում։ 1972թ-ից աշխատել է «Հայաստանի արդյունաբերություն» ամսագրում։ 1951թ. Հայաստանի շրջանային թատրոնները բեմադրել են նրա «Կյանքը թելադրում է» պիեսը։ «Հայֆիլմ» կինոստուդիան գրողի սցենարով 1962թ. նկարահանել է «Ճանապարհ» գեղարվեստական կինոնկարը։ Երևանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիան նրա սցենարով (հեղինակակից Գևորգ Հայրյան) նկարահանել է «Լույսը Արագածի վրա» վավերագրական կինոնկարը։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Նա կգտնի իր ճանապարհը» (1961թ.), «Հրաբորբ խարույկ» (1971թ.), «Երևանի մարդիկ և երկինքը» (1975թ.), «Հիշողության բոլոր գույները» (1985թ.) երկերը։ Եղել է Հայաստանի կինոմատոգրաֆիստների, 1973թ-ից` գրողների միությունների անդամ։ Մահացել է Երևանում: