Ծնվել է Թիֆլիսում: Եղել է կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանի որդին: Միջնակարգ մասնագիտական կրթությունն ստացել է Երևանում: 1933-35թթ սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական տեխնիկումի կոմպոզիցիայի բաժնում` Գնեսինի դասարանում: 1940թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, որից հետո դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Սերտորեն կապված է եղել ժողովրդական երաժշտության հետ: Նրա աչքի ընկնող ստեղծագործություններից են` «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ պոեմը, լարային կվարտետը, դաշնամուրային պրելյուդները, երգերը: Զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում (1939-45թթ)` Բելոռուսի Մոգիլյով քաղաքում: