Zark Foundation

Հրաչյա Քարամյան

Հրաչյա Քարամյան

Մանկավարժ

10 հոկտեմբեր, 1909 - 10 սեպտեմբեր, 1986

Ծնվել է Հայաստանի Բռնակոթ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): 1932թ. ավարտել է Դոնի Ռոստովի մանկավարժական ինստիտուտը։ 1935-46թթ եղել է Բաքվում Ադրբեջանի ուսուցչական ինստիտուտի փոխտնօրենը, 1950-75թթ՝ Երևանի մանկավարժական ԳՀԻ-ում բաժնի, ապա Ա.Ժդանովի անվան ռուսական մանկավարժական, այնուհետև Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտների մանկավարժության ամբիոնների վարիչը։ 1975-86թթ դասախոսել է Երևանի պետական համալսարանի դասախոսների վերապատրաստման ֆակուլտետում։ Աշխատությունները հիմնականում նվիրված են խորհրդային մանկավարժության մեթոդոլոգիական, երեխաների գեղագիտական դաստիարակության տեսության և մեթոդների, բարձրագույն դպրոցի մանկավարժության, մանկավարժության պատմության հարցերին։ 1950թ. ստացել է մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1950թ-ից՝ պրոֆեսոր)։ 1962թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1961թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: