Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է տեղի Մեսրոպյան, ապա Ղալաթիայի Ամենափրկչյան վարժարանում։ 1878-81թթ մասնագիտական կրթություն է ստացել Ֆրանսիայի Մյոզ գավառի Մեռլինեի հողագործական վարժարանում։ Հայ բնակչության մեջ երկրագործական գիտելիքներ տարածելու նպատակով 1896թ. հիմնադրել և մինչև 1899թ. խմբագրել է «Հանրագիտակ» շաբաթաթերթը։ 1899-1900թթ խմբագրել է Կ.Պոլսի «Ծաղիկ» հանդեսը։ 1905թ-ից բնակություն է հաստատել Եգիպտոսում։ Եռանդուն մասնակցություն է ունեցել եգիպտահայ մշակութային կյանքին: Մահացել է Կահիրեում: