Zark Foundation

Ղազար Թոխաթեցի

Ղազար Թոխաթեցի

Բանաստեղծ, գրիչ

11 մարտ, 1550 - 8 հոկտեմբեր, 1610

Ծնվել է Թոխաթում (Եվդոկիա): 1602թ. Թոխաթի կոտորածից ազատվել և հաստատվել է Յազլովցա քաղաքում, ապա՝ Կամենեցում։ Այստեղ մտերմացել է լեհահայ գաղութի հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Կարապետ վարդապետի հետ, որին և նվիրել է «Գովասանք Կարապետ արքեպիսկոպոսի ի Թոխաթցի Ղազար եպիսկոպոսէ ասացեալ» ներբողը։ Նրա մյուս 3 գործերը կապվում են ծննդավայրի հետ։ Դրանցից մեկում՝ «Գովասանք ի վերայ Թոխաթ քաղաքին» երկում, Թոխաթը համարվել է «փոքր Ստամբոլ»։ Մնացած 2-ը ողբ են («Ողբ ի վերայ կոտորածին Թոխաթի» և «Ողբ ի վերայ սովոյն Թոխաթի»), որոնք պահպանված են եղել բանասեր Շավարշ Սահակյանի մոտ և ոչնչացվել են 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ընդօրինակել է ձեռագրեր։ Մահացել է Կամենեց քաղաքում (Այժմ՝ Ուկրաինայում):