Zark Foundation

Ղազար Սեբաստացի

Ղազար Սեբաստացի

Բանաստեղծ

17-րդ դար

Հայտնի է «Ծով աչք, ամ քանի նայիս խոլորով» («Տաղ սիրոյ և ուրախութեան») սիրերգով, որը դասվում է հայ միջնադարյան քնարերգության ընտիր էջերի շարքը։ Երգել է կնոջ գեղեցկությունը, կյանքի վայելքը։ Ձեռագրերը վկայում են, որ այդ տաղը միջնադարում տարածված է եղել և հաճախ հարստացվել է նոր տներով։ Գրել է նաև ուրիշ գործեր, որոնք, սակայն, մեզ չեն հասել։ Հետագայում հայտնաբերվել է նրան վերագրվող մի այլ բանաստեղծություն՝ «Նորին Ղազարու վասն սիրո ասացեալ»։